
Օգտակար խորհուրդներ դեմքի մաշկի խնամքի համար

- Կնճիռների դեպքում. մեկ բաժակ խաղողի գինին, 10 գր. չորացրած երիցուկը եւ մեկ թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ և 5 րոպե դնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր: Մնացածն օգտագործել որպես մաշկը մաքրող միջոց։
- Կնճիռների դեպքում վերցնել 30 գրամ երիցուկի ծաղիկները, 20 գրամ դաղձը, 10գր. հազրեվարդը և 20 գրամ լավ մանրացված սալիցիլաթթուն: Խառնուրդի վրա լցնել 1 լիտր լավորակ գինի ու պահել 15 օր, հետո քամել և մզվածքով ամեն երեկո մերսել դեմքը:
- Ձմռանը և աշնանը խորհուրդ է տրվում մաշկը մաքրել տաքացրած բուսական յուղերով. այն իր մեջ կառնի կեղտն ու փոշին և մաշկը չի զրկի բնական ճարպային շերտից: Դեմքի յուղը պետք է մաքրել բամբակով՝ նախապես այն թրջելով որեւէ մրգահյութի եւ եռջրի խառնուրդի մեջ:
- Ռեհանն ընդունված է օգտագործել նաեւ կոսմետիկայում: 50 գրամ թարմ ռեհանը թրմել 200 գրամ ձիթապտղի յուղի մեջ: 1 շաբաթ հետո քամել եւ օգտագործել կոտրվող եղունգների եւ արմունկների կոշտացած մաշկի դեպքում:
Պատրաստեց 168.am-ը