Բաժիններ՝

Apple-ն ավելի քան 150 մլրդ դոլար է կորցրել բորսայի տատանումների հետևանքով

Apple կորպորացիան, ում կապիտալիզացիան այսօր գնահատվում է 618 մլրդ դոլար, 158 մլրդ դոլար է կորցրել բորսայի ցնցումների հետևանքով, հայտնում է USA Todaу թերթը:

Պարբերականը նշում է, որ ներկայում մեծ կասկածի տակ են հայտնվել կանխատեսումները, թե ընկերությանը կհաջողվի հատել 1 տրլն դոլարի սահմանագիծը, ավելին, կան մտավախություններ, որ հետագայում Apple-ին անկում է սպասվում:
«Apple-ի ճակատագիրն ավելին է, քան մի կոնկրետ գնանշման պատմությունը: Apple-ի բաժնետոմսերի կրախը իսկապես սարսափելի մասշտաբների է հասնում»,- նշում է պարբերականը:

Երեկ ընկերության բաժնետոմսերը 6,72 դոլարով էժանացել են Ուոլ-Սթրիթում ստեղծված իրավիճակի հետևանքով ու ներկայում 1 բաժնետոմսն արժե 106,02 դոլար: Ընդ որում՝ մի քանի ամիս առաջ դրանք արժեին ավելի քան 134 դոլար: Այդկերպ, կես տարուց էլ ավելի պակաս ժամանակահատվածում ընդանուր անկումը կազմել է մոտ 20%:

Մասնագետները ենթադրում են, որ նման իրավիճակի պատճառը շուկայում բջջային սարքերի գերհագեցվածությունն է, ինչպես նաև Չինաստանում շուկայի աճի տեմպի դանդաղումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս