Daimler AG-ի գլխավոր տնօրենը հայտարարել է Apple-ի ու Google-ի հետ համագործակցության մասին
Daimler AG ավտոկոնցեռնի գլխավոր տնօրենը հայտարարել է Apple-ի ու Google-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ու այն մասին, որ հաջորդ սերունդների մեքենաները չեն կարող կառուցվել առանց IT ոլորտի փորձագետների ներգրավվածության, հայտնում է Reuters-ը:
«Google-ն ու Apple-ը ցանկանում են մատակարարել գործառնական համակարգեր ու իրենց էկոհամակարգերի տարրերը բերել ավտոմոբիլաշինություն: Դա կարող է երկու կողմերի համար էլ հետաքրքիր լինել»,- հայտարարել է կոնցեռնի ղեկավար Դիտեր Ցետշեն:
Նրա խոսքով՝ Daimler-ի համար տարբերակներից մեկը կարող է լինել ամերիկացի գործընկերների հետ համատեղ ձեռնարկության ստեղծումը, սակայն հավելել է, որ այդ դատողությունները դեռ «զուտ տեսական» են: