Լուի Վան Գալը համոզում է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռքից բաց թողեց Պեդրոյին, բայց հիմա գտել է նոր տրանսֆերային նպատակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ հույս ունի ստանալ Գարեթ Բեյլին Մադրիդի «Ռեալից»: Daily Mail-ը հաղորդում է, որ գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պատմել է իր ընկերներին այն մասին, որ վալլիացու տրանսֆերի հնարավորությունը մինչև հիմա առկա է:
Ընդ որում, Marca-ի տեղեկություններով, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը խնդրել է ակումբի ղեկավարությանը ևս մեկ հարձակվող` ռոտացիայի համար: Սակայն նրան մերժել են և ասել, որ թիմը մրցաշրջանը սկսելու է Ռոնալդու-Բենզեմա-Բեյլ հարձակվողական եռյակով:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013թ.: Այդ ժամանակվանից նա 92 հանդիպումներում խփել է 39 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը