Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Ատլետիկոյի» առաջատարով

«Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների ոլորտում: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վաղ արդեն հետաքրքրվել է Անտուան Գրիզմանով և Պեդրոյի տրանսֆերի անհաջողությունից հետո նորից վերադարձել է նրա թեկնածությանը:

Մանկունյանցիները շատ ժամանակ կորցրին Պեդրոյի հետ բանակցությունների վրա և հիմա դեռ հույս ունեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը գնել հարձակման խմբի ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանի համար պետք է վճարի 57 մլն ֆունտ, որը նշված է ֆուտբոլիստի պայմանագրում` որպես հրաժարագին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս