Բաժիններ՝

Հյու Ջեքմանին առաջարկել են Ոդիսևսի դերը

Lionsgate կինոընկերությունը և ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը գտել են իրենց Ոդիսևսին՝ Հոմերոսի անհամ պոեմի նոր էկրանավորման համար: Ինչպես հաղորդում է Variety պարբերականը՝ գլխավոր դերն առաջարկվել է ավստրալացի դերասան Հյու Ջեքմանին:

Ավելի շուտ պարզ է դարձել, որ Լոուրենսի պայմանագիրը նաև ենթադրում է մի քանի մասերի նկարահանում, եթե առաջին ֆիլմը հաջողվի: Ֆիլմի սցենարի վրա աշխատելու են Փիթեր Քրեյգը և Սյուզան Քոլինզը, որոնց հետ Լոուրենսը աշխատել է «Քաղցած խաղերի» վերջին երկու սերիայի էկրանավորման վրա:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն 2016թ. սկզբից: Lionsgate կինոընկերությունը դեռ չի նշանակել ֆիլմի պրեմիերայի օրը:

Ինչ վերաբերում է Հյու Ջեքմանին, ապա հանդիսատեսը այս տարի հնարավորություն կունենա նրան տեսնելու «Փեն. Ճամփորդություն դեպի Նեթլանդիա» ֆիլմում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս