
Հունական Միկոնոս կղզու մոտ 5,6 մլն եվրո արժողությամբ զբոսանավ է խորտակվել

Մինչև 10 մարդու համար նախատեսված գրեթե 5,6 մլն եվրո արժողությամբ զբոսանավ է խորտակվել Հունաստանի Միկոնոս կղզուց ոչ հեռու՝ բախվելով խութերին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, զբոսանավու գտնվող 4 զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել: Դեպքը տեղի է ունեցել լողափից ոչ հեռու, այդ պատճառով էլ համացանցում արագորեն հայտնվել են նավաբեկության լուսանկարները:
Նշվում է, որ ենթադրաբար Aloha կոչվող զբոսանավը կրել է ամերիկյան դրոշ: Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մազութի ու վառելիքի արտահոսք տեղի չի ունեցել:
Հայտնվել է տեղեկություն, որ զբոսանավը խութերի է բախվել զբոսանավի էլեկտրոնիկայի խափանման պատճառով: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: