Բաժիններ՝

Կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում 65 մարդ է սպանվել

Նվազագույնը 65 խաղաղ բնակիչ է սպանվել Եմենի Տաիզ քաղաքում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, զոհերի մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:

Տաիզում արդեն մի քանի ամիս շարունակ տեղի են ունենում ինտենսիվ բախումներ կառավարական զորքերի ու հուսիթ ապստամբների միջև:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում կոնֆլիկտի ժամանակ սպանվել է մոտ 4 հազար մարդ, նրանց կեսից ավելին խաղաղ բնակիչներ են:
Երկրի մոտ 1,4 մլն բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31