
Վենետիկի հանձնաժողովի անդամները գալիս են Երևան

ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ հաստատել է Սահմանադրության նոր նախագծի վերջնական տարբերակը, որն այսօր ներկայացվելու է ՀՀ նախագահին, իսկ երկուշաբթի օրը կրկին քննարկում կլինի Վենետիկի հանձնաժողովի հետ:
Վենետիկի հանձնաժողովի անդամներն այդ նպատակով ժամանում են Երևան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Թե ի՞նչն է փոխվել նախագծում, Գ.Ղազաինյանը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ ՀՀ-ում չէր և միայն այսօր առավոտյան է վերադարձել: