Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր դահիճների մասին

1. Միջին դարերում դահիճը լրիվ իրավունք ուներ զբաղվելու էկզորցիզմով, այսինքն` մարդու մարմնում հաստատված չար ոգիների և սատանաների արտաքսումով: Այդ ժամանակներում մարդու մարմնից սատանայի արտաքսման ամենատարածված և արդյունավետ միջոցը համարվում էր տանջանքը: Մարդիկ հավատում են, որ եթե ցավ պատճառեն մարդուն, ապա այդ ցավը կզգա նաև սատանան և կհեռանա մարմնից:

2. Այն դեպքերում, երբ դահիճը որոշում էր կայացնում թողնել պաշտոնը և անցնել վաստակած հանգստի, նա պարտավոր էր նոր թեկնածություն առաջարկել` իր տեղի համար:

3. Նկարներում մենք հաճախ տեսնում ենք դահիճին` դեմքը ծածկող դիմակով: Իրականում դա հնարանք է: Դահիճները չեն թաքցրել իրենց դեմքը: Բանը նրանումն է, որ դահիճը թաքցրել է դեմքը միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել գլխատել թագավորին:

4. Ֆրանսիայում եղել են կին դահիճներ: 1264թ. Լյուդովիկոս Սուրբը հրաման է արձակել, ըստ որի՝ կանանց գլխատում էին կին դահիճները, իսկ տղամարդկանց` տղամարդ դահիճները:

5. Դահիճները մատուցում էին նաև այլ ծառայություններ: Նրանք վաճառում էին դարմաններ` պատրաստված դիակի մասերից և դիակի մասեր: Նրանցից կարելի էր ձեռք բերել նաև տարբեր առարկաներ, որոնք կապ ունեին մահապատժի հետ: Օրինակ` «Փառքի ձեռքը», որն իրենից ներկայացնում էր կողոպտիչի կտրված բազուկը, ինչպես նաև՝ պարան, որով կախել էին դատապարտվածին: Պարանը հաճախ հիշատակվում էր կախարդության և ալքիմիայի գրքերում:

6. Դահիճները մեկ առավելություն ունեին. նրանք կարող էին վերցնել մթերքն անվճար: Մարդիկ սնոտիապաշտ էին և չէին ցանկանում գումար վերցնել դահիճի ձեռքից:

7. Ինչքան էլ որ տարօրինակ լինի, բայց դահիճները պսակադրություն կատարելու իրավունք ունեին:

8. Եկեղեցի հաճախելու դեպքում դահիճը կարող էր կանգնել դռների մոտ` բոլորից հետ: Հաղորդություն նա պարտավոր էր ստանալ ամենավերջինը:

9. Դահիճը կարող էր վերցնել դատապարտվածի ամբողջ եկամուտը: Սկզբից նրանք իրավունք ունեին վերցնել այն ամենը, ինչ գտնվում էր զոհի գոտու տակ: Հետո նրանց իրավունք տրվեց նաև վերցնել մահապատժի ենթարկվածի զգեստները:

10. Իսկ ահա հասարակությունում նրանք հավասարվում էին դերասաններին և հինավուրց մասնագիտության կանանց, այսինքն՝ բնակչության ցածրագույն շերտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս