
Նյու Յորքը՝ ԱՄՆ-ի ամենասեքսուալ քաղաք. Playboy

Playboy ամսագիրը կազմել է ԱՄՆ-ի 25 ամենասեքսուալ քաղաքների վարկանշային աղյուսակը:
Վարկանշային աղյուսակում առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը:
Ինչպես բացատրել է պարբարականը, քաղաքը սեքսուալ են դարձնում գործոնների համադրությունները, մասնավորապես, «ջերմ» տեղացիներն ու «զիլ» գիշերային կյանքը:
Ամսագրի գնահատականներով՝ Նյու Յորքի գիշերային կյանքը լավագույնն է այդ ցուցակում ներառված քաղաքներից, իսկ քաղաքի բնակիչների երկու երրորդը բաց է փորձարկումների նկատմամբ:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Լոս Անջելեսն է, ապա հաջորդում է Չիկագոն:
Այնուհետ գալիս են Մայամին, Սան Ֆրանցիսկոն ու Բոստոնը: Առաջին տասնյակում են հայտնվել Սիեթլը, Լաս Վեգասը, Սան Դիեգոն ու Պորտլենդը: