Բաժիններ՝

Խելացի տեսախցիկները կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորներին

2013-2014 թթ․ Ճապոնիայում գրանցվել է 220 դժբախտ պատահար, որոնք կապված են եղել ուղևորների՝ ռելսերին չափազանց մոտ կանգնելու հետ։ Ընդ որում՝ պատահարների 60%-ի դեպքում տուժած ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում։ Այս մասին գրում է ittrend.am-ը՝ հղում անելով The Next Web-ին:

Նման պատահարներից խուսափելու ու դրանց թիվը նվազեցնելու համար Ճապոնիայի երկաթգիծը (JR WEST) պատրաստվում է կայարաններում խելացի տեսախցիկներ տեղադրել, որոնք կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող, հավասարակշռությունը դժվարությամբ պահող ու նստարաններին քնած ուղևորներին։

n_16303

Առաջին 46 տեսախցիկները կտեղադրվեն Օսակայում, եթե փորձարկումը հաջող անցնի, ապա համակարգը կընդլայնվի։

JR WEST-ի մամուլի ծառայությունը նշում է, որ տեսախցիկները նախատեսված են միայն վերոնշյալ նպատակով և չեն օգտագործվելու մարդկանց դեմքերը ճանաչելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ