
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա Խիխոնի «Սպորտինգում»

«Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Ալեն Հալիլովիչն առաջիկա մրցաշրջանում վարձավճարային հիմունքներով հանդես կգա Խիխոնի «Սպորտինգում»:
Այս մասին տեղեկանում ենք «Cadena Cope»-ից, ում էլ հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Զորան Ստոյադինովիչը: Գործակալը նաև հայտնել է, որ իր հաճախորդը ուրբաթ օրը բուժզննում կանցնի իսպանական ակումբում:
Հալիլովիչը «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստ է և թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան