
PKK-ի զինյալների հարձակումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում պայթեցրել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների տեղափոխող ավտոմեքենա:
Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սիիրթ-Պերվարի ճանապարհին նախապես տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 8 զինծառայող:
Դեպքից հետո այդտեղ են ժամանել հավելյալ ուժեր ու գրոհայինների դեմ սկսվել է օպերացիա:
Հիշեցնենք, որ երեկ Դիարբեքիր նահանգում սպանվել էր 4 թուրք զինծառայող: