
«ՊՍԺ»-ն վաճառում է Զլատան Իբրահիմովիչին իջեցված գնով

Փարիզցիները ցանկանում են շվեդի համար ինչ-որ մի բան ստանալ: Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ., իսկ ֆուտբոլիստն ինքը չի պատրաստվում այն երկարաձգել: «ՊՍԺ»-ն պատրաստ է շվեդին վաճառել հիմա, որպեսզի հաջորդ տարի նրան անվճար բաց չթողնի:
«Տրանսֆերի գինը բարձր չի լինի: Իհարկե, Զլատանի աշխատավարձը շատ բարձր է, իսկ նրա հաջորդ ակումբը դժվար թե կարողանա նրան վաճառել»,- Daily Mail-ին հաղորդել է աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակին:
Համաձայն Transfermarkt-ի, Իբրահիմովիչի գինը կազմում է 15 մլն եվրո:
2014-15թթ. մրցաշրջանում Զլատանն անցկացրել է 24 հանդիպում, խփել է 19 գնդակ և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը