Բաժիններ՝

Պաշտոնական. Մատեո Կովաչիչը «Ռեալի» ֆուտբոլիստ է

Խորվաթը պայմանագիր է ստորագրել «Ռեալի» հետ` 6 տարի ժամկետով: Բժշկական հետազոտությունից հետո ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի չորեքշաբթի առավոտյան, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվում: Ավելի վաղ Football Italia-ն հաղորդել էր, որ «Ռեալը» Կովաչիչի համար կվճարի 28 մլն եվրո և ևս 7.5 մլն` բոնուսների տեսքով. 2.5 մլն` եթե Մատեոն 2015-16թթ. մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում մասնակցի 20 հանդիպման, և 5 մլն` այն բանից հետո, երբ նա կանցկացնի ևս 40 խաղ: Rai Sport-ի տվյալներով, կիսապաշտպանը տարեկան կվաստակի 3 մլն եվրո:

Մատեո Կովաչիչը խաղացել է Զագրեբի «Դինամոյի» և «Ինտերի» կազմերում:

2014-15թթ. մրցաշրջանում «Ինտերի» կազմում Մատեոն մասնակցել է 26 հանդիպման` խփելով 5 գնդակ և կատարելով 3 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս