
Կրիշտիանու Ռոնալդուն 16.7 մլն արժողությամբ բնակարան է գնել Նյու Յորքում

Պորտուգալացու ձեռքբերումը ԶԼՄ-ների մոտ կասկածներ է առաջացրել, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել MLS-ի որևէ ակումբ:
Ռոնալդուն վճարել է 18,5 մլն դոլար (16,7 մլն եվրո) 233 քառակուսի մետր բնակարանի համար, որը գտնվում է Մանհեթենի Fifth Avenue-ի 58-հարկանի Trump Tower երկնաքերի վերին հարկում, հաղորդում է The New York Post-ը:
«Ոսկե գնդակի» եռակի մրցանակակրի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2018 թվականին:
Նյու Յորքում են գտնվում MLS-ի երկու ակումբներ` «Նյու Յորք Ռեդ Բուլզը» և «Նյու Յորք Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը