Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը վերջապես երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի` Սերխիո Ռամոսին ձեռք բերելու հույսերը խափանվեցին:

Հնգամյա պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել Ֆլորենտինո Պերեսը, տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:

Հունիսին հայտնի էր դարձել, որ Սերխիո Ռամոսը ցանկանում է լքել «Ռեալը»` հանուն «Մանչեսթեր Յունայթեդի»: «Կարմիր սատանաները» մադրիդցիներին խոշոր առաջարկ էին արել, բայց անցյալ ամսվա վերջին պաշտպանն ինքը սկսեց նահանջել:

Ռամոսը տեղափոխվել է «Ռեալ» 2005թ.` «Սևիլիայից»:

Մադրիդյան ակումբում նա 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և հաղթել է Չեմպիոնների լիգան 2013-14թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս