
«Ռեալ Մադրիդ» չտեղափոխվելու դեպքում դե Խեան կդադարեցնի պայմանագիրը Մենդեշի հետ

El Confidencial-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կդադարեցնի Ժորժե Մենդեշի հետ համագործակցությունը, եթե նրա տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» չկայանա: Երբ 3 տարի առաջ 24-ամյա իսպանացի դարպասապահը պայմանագիր էր կնքել Մենդեշի հետ, պայմանագրի մեջ եղել է նաև կետ, ըստ որի՝ 2015-ի ամռանը դարպասապահը պետք է տեղափոխվեր «Ռեալ Մադրիդ»: Եթե դա չիրականանա, դե Խեան կստանա 5 մլն եվրո փոխհատուցում:
Սիրարփի Աղաբաբյան