Թոմաս Մյուլլերն ընկերներին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Մանկունյանցիները հավատում են, որ կկարողանան ձեռք բերել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին` մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:
Աշխարհի չեմպիոնը ցանկանում է տեղափոխվել Անգլիա: Ինչպես հաղորդում է Express.co.uk-ը, Թոմաս Մյուլլերը ընկերներին պատմել է, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և վերամիավորվել նախկին թիմակից Բաստիան Շվայնշտայգերի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի օգոստոսին գնել խաղացողին: Միևնույն ժամանակ մանկունյանցիները չեն կասկածում, որ Մյուլլերի տրանսֆերի համար պետք կլինի գերազանցել բրիտանական ռեկորդը` 59.7 մլն ֆունտ (80 մլն եվրո) Անխել Դի Մարիայի համար:
Օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիայից» 18 մլն եվրոյով գնեց Բաստիան Շվայնշտայգերին:
2015-16թթ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն ծախսել է 98,5 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը