Բաժիններ՝

«Անարգանքի դիմակները» միջին դարերում

Համաձայնեք, որ մեր օրերում լավ արտաքին վարքագիծը և վայելուչ դաստիարակությունը ցանկալի, բայց ոչ հաճախ հանդիպող երևույթներ են: Այսօր անվայել դաստիարակությամբ մարդիկ դառնում են համացանցի աստղեր: Բայց միջին դարերի Եվրոպայում, նրանց, ովքեր իրենց անվայել էին դրսևորում հասարակության մեջ, յուրահատուկ ձևով էին պատժում. նրանց հագցնում էին, այսպես կոչված, «անարգանքի դիմակներ»:

Նման հարմարանքները համարվում էին տանջանքի գործիքներ և պատրաստվում էին երկաթից: Դրանք ստեղծվել են 16-րդ դարում, Բրիտանիայում: maski-pozora_640x336

Այդպիսի դիմակներ հագցնում էին կռվարար կանանց և նրանց, ովքեր անվայել էին իրենց պահում հասարակական վայրում:

«Անարգանքի դիմակը» մետաղական կոնստրուկցիա է: Այն հագցնում էին մարդու գլխին և ամրացնում էին: Հատուկ մետաղյա հարմարանքը, որը գտնվում էր դիմային մասում, թույլ չէր տալիս դիմակը կրողին նորմալ խոսել: dlay-svarlivih-jen_640x480

Խոսելու փորձ անելիս անարգանքի դիմակը լուրջ վնաս էր հասցում կրողի լեզվին և շրթունքներին:

Երբեմն այդպիսի դիմակներ հագցնում էին այն կանանց, ովքեր մեղադրվում էին կախարդության մեջ, երբեմն՝ նրանց, ովքեր «վատ» բնավորություն էին դրսևորում:

Գոյություն ունեին նաև զանգակներով դիմակներ, որոնք քայլելիս ուշադրություն էին գրավում: Այդպիսի «զբոսանքների» համար դիմակին սանձափոկ էր հարմարեցվում, որն ավելի մեծ արհամարհանք էր առաջացնում կրողի նկատմամբ: maska-s-povodkom_640x383

Դիմակների տեսակները շատ բազմազան էին: Դրանցից շատերը պատրաստվում էին կենդանիների գլխի տեսքով: Երբեմն դիմակը հուշում էր, թե ինչի համար է պատժվել կրողը: Օրինակ, եթե դիմակն ավանակի մռութի էր նման, նշանակում է՝ կինն աչքի է ընկել իր բացառիկ հիմարությամբ: Երկար քիթը դիմակի վրա կարող էր նշանակել, որ կինը չափազանց հետաքրքրասեր է:

Բայց միայն կանայք չէին ենթարկվում նման տանջանքների: Գոյություն ունեին նաև դիմակներ տղամարդկանց և նույնիսկ երեխաների համար: Եթե տղամարդն ալկոհոլամոլ էր, ապա որպես պատիժ՝ նա պետք է կրեր խոզի դիմակ: maska-dlay-myjchin_640x480

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս