Բաժիններ՝

22 սովորություն, որ ձեր կյանքը մի փոքր ավելի լավը կդարձնեն

Դադարեք շփվել այն մարդկանց հետ, ովքեր դրականորեն չեն ազդում Ձեր կյանքի վրա և ներողություն մի խնդրեք նրանցից դրա համար: Եթե Դուք կարծում եք, որ այդպես վարվելը գեղեցիկ չէ և կոպիտ է, թող այդպես լինի:

Դուք պարտավոր չեք մարդկանց հարմարավետություն տրամադրել` զոհելով Ձեր հոգեվիճակը: Յուրաքանչյուր մարդու նպատակը երջանիկ ապագան է:

Ամեօրյա հոգսերը թույլ չեն տալիս կյանքից ստանալ առավելագույն հաճույք: Ձեզ ենք ներկայացնում 22 օգտակար սովորությունների ցուցակը, որը կարող է մի փոքր ավելի լավը դարձնել Ձեր կյանքը:

1. Գցեք, վաճառեք կամ նվիրեք այն իրերը, որոնց կարիքը Դուք արդեն չունեք:

2. Ամեն ինչ պահեք լիակատար կարգ ու կանոնի մեջ:

3. Մի գնեք այն, ինչը Ձեզ ընդհանրապես պետք չէ:

4. Աշխատանքից առաջ Ձեզ ավելի շատ ուշադրություն տրամադրեք:

5. Արեք այն, ինչը Ձեզ թուլացնում է:

6. Սովորեք ամենօրյա տնային աշխատանքները վերածել թերապևտի պրակտիկայի:

7. Ձեռք բերեք նոթատետր` նշումների համար:

8. Ձեռք բերեք անձնական նոթատետր` ամենօրյա գրառումների համար:

9. Գիշերը մոմեր վառեք:

10. Թեյի կամ սուրճի փոխարեն՝ խմեք մեղրով կամ լիմոնով տաք ջուր:

11. Վճարումները կատարեք միայն առձեռն:

12. Հմայական խոսքեր արտասանեք:

13. Դադարեք շփվել այն մարդկանց հետ, ովքեր դրականորեն չեն ազդում Ձեր կյանքի վրա, և ներողություն մի խնդրեք նրանցից դրա համար:

14. Ձեզ համար Դուք կերակուր պատրաստեք:

15. Քննարկեք այն բաները, որոնք Դուք անգիտակցորեն եք անում:

16. Հարցրեք Ձեզ, թե ինչ կյանք Դուք կուզենայիք ապրել և ինչ նպատակներ եք Ձեր առջև դնում:

17. Ձեր առջև ավելի իրական նպատակներ դրեք:

18. Ամենօրյա կյանքում ուրախացեք մանրուքներով:

19. Ուշադրություն դարձրեք այն բանին, ինչին ձգտում եք:

20. Ձևավորեք Ձեր սեփական փիլիսոփայությունը և կիրառեք այն կյանքում:

21. Դադարեցրեք Ձեզ վերահսկելու փորձերը:

22. Դադարեք մտածել, որ այն ամենը, ինչ տեսնում եք՝ իրական է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս