Երեխան և շունը ծնվել են նույն օրը, և հիմա նրանք կարծում են, որ եղբայրներ են
Այս ֆրանսիական բուլդոգը միանգամից դուր է եկել Իվետա Իվենսին: Եվ երբ նա իմացել է, որ շնիկը ծնվել է իր փոքրիկի հետ նույն օրը, դրանում ինչ-որ նշան է տեսել:
Հիմա Ֆարլի անունով շունն ապրում է այդ ընտանիքում (շուրջ 5 ամիս) և անընդհատ հետևում է Դիլանին, իսկ Իվետան հուզիչ նկարներ է անում:
Ֆարլի շնիկը շատ նուրբ է և անփույթ, ինչպես իսկական երեխան: 
Նրանք ամեն ինչ միասին են անում` լողանում են, ճաշում են: 
Ֆարլին խաղում է Դիլանի հետ և աշխատում է չֆսֆսալ, երբ նա քնած է: 
Ինձ դուր է գալիս նրանց միասին տեսնել: 
Երբ Դիլանը լացում է, Ֆարլին լիզում է փոքրիկի վիզն այնպես, որ նա սկսում է բարձր ծիծաղել: 
Դա այնպիսի ջերմ սեր է` մաքուր, անվերապահ և անկեղծ: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

