
Վրացին իր տան բակում տեղադրել է Ստալինի 6-մետրանոց արձանը

«Ստալին» միության նախագահ Գրիգորի Օնիանին Լենտեխի (Քվեմո Սվանեթի) ավանի սեփական տան բակում տեղադրել է Իոսիֆ Ստալինի 6-մետրանոց արձանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ես շատ ուրախ եմ, որ իրականացրել եմ երազանքս: Այսօր Վրաստանում տեղադրվել է հսկայական՝ 6-մետրանոց հուշարձան՝ նվիրված Ստալինին»,- հայտարարել է Օնիանին:
Նրա խոսքով՝ հուշարձանը մինչև 1961 թվականը կանգնեցված է եղել Փոթիում, իսկ ինքը այն հայտնաբերել է 1992-ին հողի մեջ թաղված վիճակում:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում չկա Ստալինին նվիրված հուշարձան: