
Բելգորոդում այրել են 50 «ուկրաինական անօրինական ներգաղթյալ» բադիկներին

50 բադիկ էին հայտնաբերել Բելգորոդի մաքսայինները մաքսանենգ տղամարդու բեռնախցիկում: Տղամարդը փորձել է շրջանցել սահմանային կետը, հայտնում է LifeNews-ը: Ինչպես հայտնել է Բելգորոդի մարզի բնակիչը, ինքը թռչունները գնել է Խարկովի շուկայում ու Ռուսաստան էր տեղափոխում վաճառքի նպատակով:
Քանի որ տղամարդն իր հետ չի ունեցել համապատասխան փաստաթղթեր, որոշում է կայացվել թռչուններին ոչնչացնել, հայտարարել են ՌԴ Ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության աշխատակիցները:
Ոչնչացման ենթակա բադերին քնեցրել են ու այրել:
ՌԴ ներմուծված պատժամիջոցային մթերքի ոչնչացման կանոնները ՌԴ կառավարությունը հաստատել էր շաբաթներ առաջ: Թույլատրվել է ոչնչացնել սնունդը ցանկացած եղանակով:
Առգրավված մթերքի ոչնչացումը կատարվում է անկախ այն բանից, թե ում է պատկանում այն, կամ, թե ով է կազմակերպել դրանց ներմուծումը: