Փողի փիլիսոփայություն՝ մոլորակի ամենահարուստ 19 մարդկանցից
1. Մայքլ Բլումբերգ- 34.3 մլրդ
Գիտակցիր, թե ինչն է քեզ համար լավ, և հետևիր դրան:
2. Բիլ Գեյթս- 79 մլրդ
Սովորիր սխալների վրա: Լավ է վայելել հաջողությունները, բայց ավելի կարևոր է հիշել սխալների մասին:
3. Ինգվար Քամպրադ- 53 մլրդ
Խուսափիր անիմաստ գումար վատնելուց:
4. Ուորեն Բաֆեթ- 66.1 մլրդ
Գնիր այնպիսի բնակարան, որը համապատասխանում է քո պահանջներին:
5. Օփրա Ուինֆրի- 2.9 մլրդ
Գտիր քո կիրքը և հետևիր դրան: Դու դառնում ես այն, ինչին հավատում ես: Այն, թե որտեղ ես դու հիմա քո կյանքում, հիմնված է նրա վրա, ինչին դու հավատում էիր նախկինում:
6. Ռիչարդ Բրենսոն- 5.1 մլրդ
Ունեցիր նպատակներ և ամեն ինչ արա դրանց հասնելու համար:
7. Կարլոս Սլիմ Էլու- 78.5 մլրդ
Սկսիր հարստություն դիզել երիտասարդ տարիքից: Ինչքան վաղ սկսես գումար խնայել և դրանց հետ խելացի ձևով վարվել, այնքան ավելի լավ կլինի քեզ համար ապագայում:
8. Ջոն Քենդվել- 2.6 մլրդ
Մի արհամարհիր հասարակական տրանսպորտը:
9. Դևիդ Չերիտոն- 1.7 մլրդ
Սովորիր ամեն ինչ ինքնուրույն անել: Միայն մտածիր՝ որքան գումար ես տալիս օտար մարդկանց, այն դեպքում, երբ կարող ես այդ ամենն ինքնուրույն անել:
10. Մարկ Ցուկերբերգ- 30 մլրդ
Համեստ եղիր:
11. Ջոն Դոնալդ Մակարթուր- 3.7 մլրդ
Կազմեք բյուջե և պահպանեք այն:
12. Ռոզա Քենեդի
Մահվան ժամանակ ֆինանսական վիճակը կարևոր չէ:
13. Թոմաս Բուն Պիկենս- 1 մլրդ
Գնումների ցուցակ կազմեք և ձեզ հետ մի վերցրեք ավելի գումար, քան հարկավոր է:
14. Ջիմ Ուոլթոն- 34.7 մլրդ
Ձեզ հարկավոր չէ ամենանորն ու ամենալավը:
15. Դոնալդ Տրամպ- 3.9 մլրդ
Աշխատեք: Եթե ձեր աշխատանքը պտուղներ է տալիս, ապա մարդիկ կասեն, որ դուք հաջողակ եք: Միգուցե դա այդպես է, որովհետև ձեր բախտը բերել է, և դուք ունեք ուղեղ, որպեսզի աշխատեք:
16. Ռոբերտ Կուոկ- 11.5 մլրդ
Օգտագործեք բոլոր այն հնարավորությունները, որոնք ունեք:
17. Լի Կաշին- 31 մլրդ
Համեստ ապրեք:
18. Ջեք Մա- 10 մլրդ
Հաճախորդը միշտ առաջին տեղում է:
19. Հովարդ Շուլց- 2.2 մլրդ
Հասկացեք, որ փողը դեռ ամեն ինչ չէ:
Պատրաստեց՝ 168.am-ը