
Մզկիթի բացման ժամանակ կաքավը նստել է Էրդողանի գլխին

Ինչպես հայտնում է թուրքական Turkiye պարբերականը, Հաջի Հաֆիզ Յուսուֆ Յըլմազ մզկիթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ անսպասելիորեն կաքավ է նստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:
Նշենք, որ մզկիթի նախագծման աշխատանքներին մասնակցել է անձամբ Էրդողանը: Մզկիթի շինարարությունը տևել է 3 տարի: Էրդողանը կարծիք է հայտնել, թե մզկիթը կգրավի զբոսաշրջիկներին ու հավատացյալներին:
Նա այնուհետ մոտեցել է աղավնիների վանդակներին, որպեսզի թռչուններին բաց թողնի երկինք՝ համաձայն ավանդույթի, սակայն այն բանից հետո, երբ վերջին աղավնին թռչել է, անսպասելիորեն նրան է մոտեցել մի կաքավ, որը նախ՝ փորձել է նստել Էրդողանի մեջքին, ապա՝ տեղավորվել նրա գլխին:
Էրդողանի անվտանգության ծառայությունը կարողացել է հեռացնել աներես թռչնին: