
Քվենտին Տարանտինոն ներկայացրել է «Զզվելի յոթնյակը» ֆիլմի թրեյլերը

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ներկայացրել է իր նոր՝ «Զզվելի յոթնյակը» ֆիլմի թրեյլերը: Կինոժապավենը նկարահանված է սպագետտի-վեսթեռնի ոճով երկու տարբերակով՝ դասական 70 միլիմետրանոց ժապավենի վրա ու ժամանակակից թվային ձևաչափով:
«Տարանտինոյի նոր ֆիլմը նկարահանված է սպագետտի-վեսթեռնի յուրահատուկ ոճով, որի դասական օրինակներ են ռեժիսոր Սերջո Լեոնեի ֆիլմերը: Միաժամանակ, ֆիլմը շարունակում է Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ու «Ջանգոն ազատագրված է» ֆիլմերի գեղարվեստական կոնցեպցիան»,- հայտնում է KTLA հեռուստաալիքը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից հետո: Ֆիլմը վարձույթ կհանվի դեկտեմբերի 25-ին, թվային տարբերակը՝ 2016թ. հունվարի 8-ին: