Կյանքի 40 դաս, որ պետք է սովորել 40 տարեկանում
Այն ամենը, ինչ կատարվում է մեր կյանքում, օգնում է հասնել պարզ, բայց շատ կարևոր եզրահանգումների: Մարդը, ով բացահայտել է այս ճշմարտությունները, 40 տարեկան է: Նրա կյանքը լի է եղել տարբեր փորձություններով. հիվանդություններ, որոնք անբուժելի էին թվում, սեր և հարազատների կորուստ, ծանր աշխատանք: Այն ամենը, ինչ կատարվել է նրա հետ, օգնել է հասնել պարզ, բայց շատ կարևոր եզրահանգումների: Վերջին ճշմարտությունը նա գրել է վերջերս` 40 տարին լրանալուց հետո:
1. Հնարավոր չէ առանց հետ նայելու՝ «ամեն ինչ իրենց տեղերում» դասավորել:
2. Միշտ չէ, որ ծանր աշխատել, նշանակում է՝ խելամիտ աշխատել:
3. Երբեք սիրելի մարդուց նյարդայնացած մի հեռացեք:
4. Թույլ մի տվեք, որ մանրուքները նյարդայնացնեն Ձեզ:
5. Բոլորի համար գեղեցկության և առողջության ունիվերսալ բաղադրատոմս գոյություն չունի:
6. Ոչ ոք իդեալական չէ:
7. Խորհուրդ ընդունեք միայն իսկական փորձագետներից:
8. Մենք միշտ ինչ-որ տեղ շտապում ենք, բայց պետք է սովորենք գցել տեմպը:
9. Ինչպիսին որ լինեք աշխատավայրում, ընկերների հետ և ընտանիքում, Դուք միշտ նույն մարդն եք:
10. Մենք չենք կարող իմանալ և հասկանալ ամեն ինչ:
11. Հավատացեք կարմային:
12. Դուք 5 մարդու կոմբինացիա եք, որոնց հետ անցկացնում եք Ձեր ժամանակի մեծ մասը:
13. Յոգան, իրոք, «աշխատում» է:
14. Հավասարակշռությունը և զսպվածությունը բոլոր դռների բանալիներն են:
15. Ձեր ներքին ձայնը միշտ ճիշտ է:
16. Եթե Դուք երջանիկ չեք ինքներդ Ձեզ հետ, ապա չեք կարող երջանիկ լինել նաև ուրիշ մարդու հետ:
17. Բժշկության ապագան արևմտյան և արևելյան ուղղությունների միաձուլումն է:
18. Էներգիան զգալի է, ինչպես՝ դրականը, այնպես էլ՝ բացասականը:
19. Ոչ ոք Ձեր մարմինն ավելի լավ չգիտի, քան Դուք:
20. Ընկերները գալիս և գնում են:
21. Կանաչ բանջարեղենն օգտակար է բոլորի համար:
22. Յուրաքանչյուրն ընդունում է մահը յուրովի, և յուրաքանչյուր մահ նման չէ մյուսներին:
23. Շատ հիվանդություններ կարելի է կանխարգելել:
24. Տիեզերք, Աստված կամ, ինչպես ցանկանում եք՝ անվանեք այդ Բարձրագույն Ուժին, գիտի, թե երբ է գալու Ձեր ժամը:
25. Երախտագիտությունը ճանապարհ է դեպի երջանկություն:
26. Մի համեմատեք Ձեզ ուրիշների հետ և մի փորձեք լինել ուրիշի նման:
27. Երջանկությունը փողով չես գնի:
28. Արձակուրդը հիասքանչ է:
29. Ունենալ լավ արտաքին տեսք, նշանակում է՝ առողջ լինել:
30. Մեր ներքին աշխարհը մեր առողջության բանալին է:
31. Պետք է մոտ լինել բնությանը:
32. Չափազանց լուրջ մի ընդունեք Ձեզ:
33. Կոմպլիմենտն ընդունելու միայն մեկ ճիշտ ձև կա: Պետք է ասել՝ «Շնորհակալություն»:
34. Շաքարը, բուսական սպիտակուցները և պաստերիզացված մթերքները վնասակար են առողջության համար:
35. Մեզանից յուրաքանչյուրը ենթակա է սթրեսի, և դա տարբեր ձևերով է արտահայտվում:
36. Երբեք Դուք չպետք է կանգնեք և ասեք. «Ես չգիտեմ՝ երբ, ես չգիտեմ՝ ինչպես, բայց դա տեղի է ունենալու»:
37. Դուք ինքներդ եք հրապուրում Ձեր հաջողությանը:
38. Երբ Դուք գտնում եք Ձեր կոչումը, սկսում են զարմանալի բաներ կատարվել:
39. Ամեն ինչ փոխկապակցված է. միտքը, մարմինը, այն, ինչ մեզ շրջապատում է:
40. Մեդիտացիան փոխում է ամեն ինչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը