
Շվեյցարիան՝ ճանապարհորդության համար ամենաթանկ երկիրը. որո՞նք են ճանապարհորդության համար ամենաթանկ երկրները

Ճանապարհորդության ու տուրիզմի մրցունակության համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները կազմել են ճանապարհորդության համար ամենաթանկ երկրների վարկանշային աղյուսակը, գրում է Business Insider-ը:
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Շվեյցարիան, երկրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան, այնուհետ՝ Ֆրանսիան:
Հատկանշական է, որ այդ ցուցակում ընդգրկված 10 երկրից միայն 2-ը չի գտնվում եվրոպական մայրցամաքում՝ Իսրայելն ու Ավստրալիան:
Ճանապարհորդության համար ամենաթանկ 10 երկրները.
1. Շվեյցարիա
2. Մեծ Բրիտանիա
3. Ֆրանսիա
4. Ավստրալիա
5. Նորվեգիա
6. Իսրայել
7. Դանիա
8. Շվեդիա
9. Իտալիա
10. Ավստրիա
Աղյուսակնը կազմվել է 141 երկրի տվյալների հիման վրա: Հաշվի են առնվել մի քանի առանցքային չափանիշներ, այդ թվում՝ ավիատոմսերի արժեքը, տեղի հյուրանոցներում մնալը, սննդի ու վառելիքի գները: