Բաժիններ՝

Գերմանիայի գյուղատնտեսության նախարարը էթիկայի տեսանկյունից «անընդունելի» է համարել Ռուսաստանում սննդի ոչնչացումը

Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտը քննադատել է ռուսական իշխանությունների որոշումը՝ ոչնչացնել այն սննդամթերքը, որը մաքսանենգ ճանապարհով է բերվել ՌԴ տարածք ու որի վրա տարածվել է սննդային էմբարգոն:

Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցում նախարարը սննդի ոչնչացումը «էթիկայի տեսանկյունից անընդունելի» է համարել: Մինչ այդ, արևմտյան ԶԼՄ-ները գրել են, թե «հալածանքների ենթակա» սննդամթերքի տեսականին ՌԴ-ում ընդլայնվել է: Ըստ Reuters-ի՝ սննդից հետո Ռուսաստանն անցնելու է ծաղիկների ոչնչացմանը:

«Աշխարհում կան սովից տառապող մարդիկ, այդ պատճառով էլ նման քաղաքական գործողություններն անիմաստ են»,-ասել է Քրիստիան Շմիդտը:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ պատրաստ է քննարկել խնդիրը Ռուսաստանի հետ «ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում», որպեսզի համոզի Մոսկվային վերջ դնել եվրոպական սննդի մատակարարման արգելքին:

Նրա խոսքով՝ այդ արգելքից ոչ միայն տուժում են ռուսները, ովքեր տառապում են գների բարձրացումից, այլև եվրոպացիները, մասնավորապես գերմանացի ֆերմերները, ովքեր տուժում են իրենց արտադրած ապրանքը Ռուսաստանում յուրացնել չկարողանալուց:
Գերմանացի նախարարը կոչ է արել Պուտինին հանել արգելքը Արևմուտքի կողմից մատակարարված սննդամթերքի վրայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս