
Դի Կապրիոն կխաղա Սկորսեզեի նոր ֆիլմում

Լեոնարդո Դի Կապրիոն ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Սատանան սպիտակ քաղաքում» կոչվող նոր ֆիլմում կմարմնավորի գլխավոր դերակատարին, հայտնում է Variety-ն:
Ֆիլմը Էրիկ Լարսոնի նույնանուն գրքի էկրանավորումն է, որը հիմնված է իրական դեպքերի վրա:
Այն պատմում է Չիկագոյում 1893 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ու այդ ժամանակ գործող սերիական մարդասպան Հենրի Հովարդ Հոլմսի մասին:
Հոլիվուդյան դերասանը կմարմնավորի մարդասպանին: Ֆիլմը կնհարահանի Paramount ստուդիան:
«Սատանան սպիտակ քաղաքում» ֆիլմը կդառնա դերասանի ու Սկորսեզեի 6-րդ համատեղ աշխատանքը: