
Ժաննա Ֆրիսկեի քույրը պատրաստվում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն

Եթե հավատանք մամուլին, ապա Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում հայտնվել է ուրախության առիթ՝ 2 ամիս առաջ մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի փոքր քույրը՝ Նատալյան, ու նրա ամուսինը՝ Սերգեյ Վշիվկովը, պատրաստվում են ծնողներ դառնալ:
Նորությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է Նատալյայի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, հայտնում է spletnik.ru-ն:
«Դա ճիշտ է, ես շատ երջանիկ եմ»,- ասել է նա:
Նատալյայի ընտրյալը արտակարգ իրավիճակների աշխատակից է, ում հետ նա ծանոթացել էր 2013 թվականին:
Ժաննան չէր կարողացել ներկա գտնվել քրոջ հարսանեկան արարողությանը, քանի որ արդեն այդ ժամանակ էր պայքարում քաղցկեղի դեմ: