Հայաստան ուղարկվող տրանսֆերտները նվազել են 235 մլն դոլարով

Այս տարվա հունվար-հունիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 537.1 մլն դոլար։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 772.9 մլն դոլար։ Այսինքն՝ այս տարվա առաջին 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ուղարկվող տրանսֆերտները նվազել են 235.8 մլն դոլարով։

Ուշագրավ է, որ նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարի հունիսին միայն Ռուսաստանից ավելի քան 30%-ով քիչ գումար է փոխանցվել Հայաստան՝ կազմելով 103.2 մլն դոլար, մինչդեռ ԱՄՆ-ից տրանսֆերտների ծավալն ավելացել է մոտ 10%-ով՝ կազմելով 10.2 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31