
«Չելսին» Սթոունզի վերաբերյալ առաջարկությունը կմեծացնի մինչև 30 մլն ֆունտ

The Telegraph-ի տեղեկությամբ, Լոնդոնի «Չելսին» երրորդ առաջարկությունն է պատրաստում` կապված «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզի տրանսֆերի հետ:
Տեղեկացվում է, որ Անգլիայի չեմպիոնները կարող են նորեկի տեղափոխության համար վճարել 30 մլն ֆունտ: «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարինեսը հայտարարել է, որ պաշտպանը չի վաճառվում, սակայն ակումբի ղեկավարությունը կարող է համաձայնել բաց թողնել ֆուտբոլիստին:
Բացի այդ, տեղեկացվում է նաև, որ «Էվերթոնը» սկսել է Սթոունզի փոխարինող փնտրել: Թեկնածուների շարքում են Ջոնի Էվանսը` «Մանչեսթեր Յունայթեդից», Էշլի Ուիլյամսը` «Սուոնսիից», և Վիրգիլ Վան Դեյկը` «Սելթիկից»: Ավելի վաղ «Էվերթոնը» մերժել է «Չելսիի» 20 և 26 մլն ֆունտ արժողությամբ 2 առաջարկությունները: Սպասվում է, որ գործարքը կփակվի 34 մլն ֆունտով:
Նախորդ մրցաշրջանում Սթոունզն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 խաղ և ստացել է 1 դեղին քարտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը