![](/banners/BeFunky-design.jpg)
Քեյնը կարող է դառնալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/harry-kane-tottenham-premier-leaguehzmu3zfggzab1l7u5bj7lolva-1430410697-2364004.jpg)
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Օչետինոն իր ուրախությունն է արտահայտել` կապված նրա հետ, որ ակումբին հաջողվել է թիմում պահել իր գլխավոր ռմբարկու Հարրի Քեյնին:
«Նա անհամբերությամբ սպասում է մրցաշրջանի մեկնարկին: Հարրին ուրախ է, որ մնում է Լոնդոնում: Նա ակումբի մեծ երկրպագու է: Մտածում եմ՝ նա երջանիկ է այստեղ: Իսկ մենք երջանիկ ենք, որ նա մեզ հետ է:
Քեյնը կարողանում է դիմանալ ճնշմանը: Նա երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ՝ շատ հասուն: Նա գտնվում է ճիշտ ճանապարհի վրա, որպեսզի դառնա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Եթե Դուք կարողանաք լավ խաղալ Անգլիայում և Եվրոպայում, ապա լավագույն համաշխարհային մրցաշարերում գործը գլուխ կբերենք:
Ես մտածում եմ, որ մենք Քեյնի նման մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք: Պետք է պահպանել այս տրամադրությունը: Մենք աշխատելու ենք կառուցել շատ ուժեղ թիմ, որպեսզի փորձենք հասնել մեծ արդյունքների»,- ցիտում է Պոչետինոյին Goal-ը:
Հարրի Քեյնը 2014-15թթ. մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և խփել է 21 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը