
Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՄՆ-ին լուծում տալ Ուկրաինայի կոնֆլիկտին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Դոնբասում ստեղծված վիճակի կարգավորման գործընթացին հարկավոր է միացնել ԱՄՆ-ին:
«Ռուսաստանն ու Ամերիկան պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն այդ պատերազմը: Գլխավորը դա է, մնացած ամեն ինչ երկրորդական է»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է RIA Novosti-ն:
Լուկաշենկոյի խոսքով՝ «հիմա միանգամայն այլ իրավիճակ է, այն ավելի պարզ չի դարձել»:
«Այն ժամանակ ես այսպես չէի տեսնում այդ հարցի լուծումը, ու գուցե, այն ժամանակ հարկավոր չէր միացնել ամերիկացիներին»,- նշել է նա: