
Լիբիայի դատախազությունն ուսումնասիրում է Մուամմար Քադաֆիի որդու կտտանքների տեսանյութը

Լիբիայի դատախազությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ պատկերված է, թե ինչպես են բանտապահները ծեծում երկրի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդուն:
Կադրերում 42-ամյա Սաադի Քադաֆիին ծաղրում են ու կտտանքների ենթարկում: Տեսանյութը տարածվել է Տրիպոլիի դատարանի կողմից Քադաֆիի մեկ այլ որդու՝ Սաիֆին մահապատժի ենթարկելու վճռից մի քանի օր անց:
Ի դեմս աթոռի վրա նստած, աչքերը կապված տղամարդու՝ Human Rights Watch-իր իրավապաշտպանները ճանաչել են Սաադի ալ-Քադաֆիին՝ հանգուցյալ Մուամմարի որդուն:
Տեսագրությունը լուրջ մտավախություններ է առաջացրել այն մեթոդների առնչությամբ, որ կիրառվել են նրա ու մյուս բանտարկյալների նկատմամբ «Ալ-Խադբա» բանտում: Տեսանյութը տևում է 9 րոպե:
Սաադին բանտ է ընկել անցած տարի, երբ Նիգերիայի իշխանությունները նրան հանձնեցին Լիբիային:
Քադաֆի կրտսերը մեղադրվում է կոռուպցիայի, հողատարածքներ յուրացնելու ու իր հորը քննադատած ֆուտբոլային թիմի մարզչին սպանելու մեջ: