
Ռուսաստանում Շվեդիայի դեսպանության աշխատակիցը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»

ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ օրերս «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Մոսկվայում Շվեդիայի դեսպանության աշխատակիցը: Այդ քայլը Ռուսաստանը ձեռնարկել է ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների, բացատրել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատում է, որ օրերս «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Մոսկվայում Շվեդիայի դեսպանության աշխատակիցը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանությունում:
Այս քայլով Շվեդիայի իշխանությունները պատասխան են տվել Շվեդիայի իշխանություններին, որոնք նույն կերպ էին վարվել Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանության դիվանագետի նկատմամբ: