Փոքր հասակում ես չէի մտածում, որ ֆուտբոլիստ կդառնամ. Կրիշտիանու Ռոնալդու
«Ռեալի» հարձակվողն իր մեջ տաղանդ չէր զգում, երբ սկսել էր զբաղվել ֆուտբոլով: Ռոնալդուն պատմել է այն մասին, թե ինչպես է ընկել ֆուտբոլային խմբակ:
«Իմ ընտանիքում միշտ սիրել են ֆուտբոլը: Հիշում եմ, ինչպես մի գեղեցիկ օր, երբ ես խաղում էի փողոցում, հայրս ինձ ասաց. «Իսկ ինչո՞ւ դու չմարզվես իմ ակումբում, քանի դեռ ես աշխատում եմ»:
Ես ասացի. «Այո, իսկ ինչո՞ւ ոչ»:
Այդպես ես սկսեցի խաղալ:
Ես մարզվում էի ամեն օր: Ինձ դուր էր գալիս լինել թիմի մի մասնիկը: Հայրս ինձ ամեն ինչում օգնում էր: Սկզբից ես զգում էի, որ տարբերվում եմ մյուս երեխաներից, որովհետև չէի պատրաստվում պրոֆեսիոնալ դառնալ: Ես չէի մտածում, որ կարող եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» կամ «Սպորտինգում»:
Այդ ժամանակ ես ուզում էի միայն հաճույք ստանալ ֆուտբոլից: Իմ գլխում նույնիսկ միտք չկար, որ ես տաղանդ ունեմ:
Երեք թե չորս տարի հետո ես մտածեցի. «Իսկ ինչո՞ւ չդառնալ ֆուտբոլիստ»: Սկսեցի ֆուտբոլ նայել և երազել լինել այնտեղ»,- ցիտում է Ռոնալդուին Goal.com-ը:
Ռոնալդուն 8 տարեկանից խաղացել է սիրողական «Անդորինիա» թիմում, որտեղ աշխատում էր նրա հայրը:
1995թ. Կրիշտիանուն պայմանագիր կնքեց «Նասիոնալի» հետ: 12 տարեկանում պորտուգալացին հայտնվեց «Սպորտինգում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը