Բաժիններ՝

Վաղ տարիքում խաղացել եմ կիսապաշտպանությունում, իսկ դարպասապահ դարձել եմ ոտքիս կոտրվածքի պատճառով. Պետեր Չեխ

33-ամյա վետերանը չէր պատրաստվում կանգնել դարպասներին, մինչև դա չդարձավ նրա համար միակ տարբերակը:

«Երբեք չեմ մտածել, որ կդառնամ դարպասապահ: Ես դարպասներին կանգնում էի, երբ հոկեյ էի խաղում, իսկ ֆուտբոլում ես կատարում էի կիսապաշտպանի կամ ձախ վինգերի դերը:

Մարզումներից հետո մենք երկկողմանի խաղում էինք, որի ժամանակ դարպասապահ դառնում էր նա, ով հետ էր մնում բոլորից: Երբեմն ես վերցնում էի ինձ վրա այդ դերը, որովհետև ցանկանում էի զգալ տարբերությունը` ֆուտբոլային հսկայական դարպասների և հոկեյի փոքր դարպասի միջև:

Մի անգամ մեր դարպասապահը չէր ներկայացել խաղին: Հարկավոր էր նրան փոխարինել, բայց ոչ ոք չէր ցանկանում: Մարզիչը մատնացույց արեց ինձ և ասաց. «Ես քեզ մի քանի անգամ տեսել եմ դարպասներում, և դու վատ գլուխ չես հանում: Փորձիր»:

Ես համաձայնեցի միայն մեկ խաղի համար: Հաջորդ օրը դարպասապահների մարզիչն ասաց, որ ես պետք է աշխատեմ միայն իր հետ, բայց գխավոր մարզիչը լսել անգամ չէր ուզում: Տարվա ընթացքում ես մեկ՝ դաշտում էի խաղում, մեկ՝ դարպասներում:

Բայց 10 տարեկանում ես ոտքի սարսափելի կոտրվածք ստացա և երկար ժամանակ վերականգնվում էի: Ես չէի կարողանում վազել և երկար ժամանակ ցավ էի զգում: Դարպասապահի դերը նշանակում էր, որ կարող ես նստել, պառկել, որսալ գնդակը և առաջվա պես աշխատել ու մարզվել: Դա փոխեց իմ կյանքը: Այդ պահը որոշեց իմ տեղը դարպասներում»,- ցիտում է Չեխին beIN SPORTS-ը:

Կիրակի 33-ամյա դարպասապահն օգնեց «Արսենալին»` նվաճել Անգլիայի սուպերգավաթը:

Պետեր Չեխն անառիկ պահեց դարպասը իր նախկին թիմի` «Չելսիի» հետ խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս