Բաժիններ՝

Նոր սերնդի Volkswagen Golf GTI-ն կարտադրվի 2019-ին

8-րդ սերնդի Volkswagen Golf GTI հեչբեքը շուկայում կհայտնվի 2019 թվականից ոչ շուտ ու կառաջարկվի հզորության երեք տարբերակներով, հայտնում է Worldcarfans-ը:

Ինչպես տեղեկացնում է պորտալը, նախ՝ Volkswagen Golf մոդելի 7-րդ գեներացիան կանցնի ռեսթայլինգի պրոցես ու նորացված տեսքով կհայտնվի 2016 թվականին:

2 տարի անց այն կփոխարինի մյուս սերնդի մեքենան, ևս 1 տարի անց այն կներկայանա GTI վարկածով:

Մեքենայի սկզբնական մոդիֆիկացիան կդառնա 265 ձիաուժ հզորությամբ GTI Classic մոդելը, ինչից հետո լույս կտեսնի 300 ձիաուժ հզորությամբ GTI Performance-ը, իսկ ընտանիքի ֆլագման կդառնա 326 ձիաուժ հզորությամբ GTI Club Sport-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս