Զինծառայողները վիճել են, ավագ լեյտենանտը խողովակով հարվածել է զինծառայողին, վերջինս մոխարամանը նետել է նրա ուղղությամբ…
Դատարան է ուղարկվել շարքային զինծառայողի վերաբերյալ քրեական գործը:
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության մեջ գտնվելով,զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, սպայի հետ կանոնադրային փոխհարաբերությունները պահպանելու համար իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտի հասցեին, անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այնուհետև ներկայանալով գումարտակի շտաբի պետի աշխատասենյակ, այնտեղ հանդիպելով ավագ լեյտենանտին, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ավագ լեյտենանտի կողմից իրեն խողովակով հարվածելու համար, փորձել է նրա նկատմամբ բռնություն գործադրել, մոխրամանը դիտավորությամբ նետել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգմանքներով հանցանքը ավարտին չի հասցրել:
Բացի այդ` գտնվելով ստացիոնար բուժման մեջ զինհոսպիտալում, նա՝ վիրաբուժական բաժանմունքի սանհանգույցում, իր մոտ գտնվող ածելիով իր աջ նախաբազկի հետին մակերեսին դիտավորությամբ առաջացրել է բազմաթիվ քերձվածքներ, ինչը հանգեցրել է զինվորական ծառայության դադարեցնելուն: