Բաժիններ՝

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն ամուսնալուծվում է

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն ամուսնալուծվում է: Դեննի Մոդերի հետ դերասանուհին ամուսնացած էր 13 տարի:

«Կարո՞ղ է արդյոք թեկուզ մեկ ամուսնություն չփլուզվել Հոլիվուդում»,- հարց է տալիս Hollywood Life-ի թղթակիցը:

Ռոբերթսը իր ապագա ամուսնու հետ ծանոթացել էր 2001 թվականին «Մեքսիկացին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա օպերատոր էր: Ներկայում, ըստ աղբյուրի, Մոդերը ցանկանում է խզել իր ամուսնությունը:
«Դեննին պարզապես զգում է, որ իրենց հարաբերությունները դադարել են լինել ազնիվ ու գործընկերային»,- հայտնել է աղբյուրը:

Դերասանուհին մեղադրում է ամուսնուն, որ նա չի կարողացել իրեն ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն այն ժամանակ, երբ մահացան իր մայրն ու քույրը:

Չնայած այն բանին, որ ամուսնալուծությունը պահանջում է հենց Մոդերը, Ռոբերթսը կարող է կորցնել իր 225 մլն դոլար կարողության զգալի մասը:

Ամուսինները վերջերս վաճառքի էին հանել Մանհեթենում ու Հավայան կղզիներում գտնվող իրենց երկու տները: Բացի այդ՝ պետք է լուծվի նաև 3 երեխաների խնամակալության հարցը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս