Երեխաները վերադարձել են ճամբար. մանրամասներ թունավորման դեպքից

Գեղարքունիք մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործով ամառային ճամբարից Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից միայն մեկն է գտնվում հիվանդանոցում: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ երեխան մի փոքր ջերմություն ունի, նա շարունակում է մնալ հսկողության տակ, հնարավոր է օրվա երկրորդ կեսին դուրս գրվի հիվանդանոցից: Մարզպետարանից հայտնեցին, որ իրավիճակը վերահսկվում է, երեխաները վերադարձել են ճամբար, վիճակները նորմալ է, այսօր ճամբարի բոլոր երեխաներին կրկնակի հետազոտել են, գանգատներ չեն եղել:

Մեր հարցին, թե երեկ ինչից են հիմնականում գանգատվել երեխաները, մարզպետարանից պատասխանեցին, որ ջերմության բարձրացում է եղել` 37.1°C-37.2°C, որոշ երեխաների մոտ եղել է նաև սրտխառնոց: Նշենք, որ երեկ հիվանդանոց էր տեղափոխվել 20-ից ավելի երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս