Զարզանդ Նիկողոսյանի դեմ գործ չի հարուցվել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդուն պատկանող խանութին Զարզանդ Նիկողոսյանի կողմից քարով հարվածելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` նշելով, որ հուլիսի 17-ին մերժվել է քրեական գործի հարուցումը. Տուժողը չի բողոքել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին: Նշենք, որ Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031