Բաժիններ՝

Ադրբեջանը դե-յուրե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ստերլիգով

Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում բնակվող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե»-ի իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով Ադրբեջանի ղեկավարության մեղադրանքներին ու իր նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փաստին:

«Տասնյակ տարիներ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն չճանաչած Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէր հայտարարել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք չի հանդիսանում»:

Այդուամենայնիվ, Իլհամ Ալիևը գնաց այդ քայլին, որը, վաղ թե ուշ, ամեն դեպքում անխուսափելի կդառնար: Ընտրվել էր որոշակիորեն մեղմ, սակայն, միևնույն ժամանակ, իրավաբանորեն անթերի ձև՝ հրաժարվելու նրանից, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»,- գրել է Ստերլիգովը:

Ըստ Ստերլիգովի՝ Ադրբեջանի օրենսդրությունը նախատեսում է «Ինտերպոլի» միջոցով միջազգային հետախուզում հայտարարել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել Ադրբեջանի տարածքում ու միայն այն դեպքում, եթե «հանցագործը» գտնվում է «Ադրբեջանի տարածքից դուրս»:

«Այդկերպ, Ադրբեջանը հրապարակավ միջպետական մակարդակով խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս չէ: Իհարկե, Ղարաբաղի անկախության ճանաչման նման ձևակերպումն արված է զուսպ ու ոչ ցայտուն, որ պահպանի իր լավ դեմքը ադրբեջանական հասարակության առաջ, որը դեռ պատրաստ չէ նման իմաստուն քայլի»,- գրել է Ստերլիգովը:

Գործարարը ողջունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության այդ քայը ու նշել է, թե «իր համեստ անձը դարձել է իրավաբանական առիթ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ադրբեջանցի ու հայ ժողովուրդների միջև»:

Հիշեցնենք, որ Բաքվի Նասիմինսկու դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Ստերլիգովի նկատմամբ, նրա նկատմամբ «միջազգային հետախուզում» էին հայտարարել: Ավելի վաղ Ադրբեջանը Ստերլիգովի դեմ քրեական գործ էր հարուցել 281.2 (բաց կոչեր պետության դեմ) ու 318.2 (սահմանի անօրինական հատում) հոդվածների համաձայն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս