Բաժիններ՝

9 մլրդ դոլար, որն այլևս Հայաստանում չէ…

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էքում գրառում է կատարել, որում ասվում է.

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 35 տոկոս: Դա նշանակում է, որ վերջին 7 տարում Հայաստանում չի վճարվել առնվազն 9 մլրդ դոլար հարկ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր փակել Հայաստանի արտաքին պարտքը, դեռ մի այդքան էլ ուրիշին պարտք տալ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր կառուցել 300,000 բնակարան, երբ ունենք ավելի քան 25 տարի աղետի գոտում տնակներում ապրող 4,000 ընտանիք,
9 մլրդ դոլար, որով կարելի էր բարձրացնել կենսաթոշակները 5 անգամ,
6 մլրդ դոլար, որով կարելի էր կառուցել Իրան-Հայաստան երկաթգիծը և նոր գազամուղ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր վերաբացել արդյունաբերական բոլոր փակված հսկա գործարանները,
9 մլրդ դոլար, որով կարելի էր տարեկան իրականացնել 1,5 մլն մարդու անվճար բուժում
9 մլրդ դոլար, որով կարելի էր կապիտալ վերանորոգել բոլոր դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները,
9 մլրդ դոլար, որով ամեն տարի կարելի էր 150,000 փոքր բիզնեսի ընկերություններին տրամադրել սկզբնական կապիտալ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր մանկավարժների, բժիշկների աշխատավարձը բարձրացնել 8 անգամ,
9 մլրդ դոլար, որով կարելի էր հիմնավին նորոգել ողջ երկրի ենթակառուցվածքները` ճանապարհներ, ջրագծեր
9 մլրդ դոլար, որն այլևս Հայաստանում չէ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս