Բաժիններ՝

Տուափսեում հարբած հայաստանցին դանակահարել է մորը պաշտպանող 5 տարեկան տղային

Կրասնոդարի մարզի Տուափսե քաղաքում Մերձմոսկվայից 5-ամյա տղան ուսի հատվածում դանակի հարված է ստացել՝ փորձելով պաշտպանել մորը «կատաղի» գողից, Interfax-ին հայտնել է Տուափսեի իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Հյուրանոցներից մեկում կնոջ վրա հարբած տղամարդ է հարձակվել: Նա կոպիտ կերպով գումար է պահանջել ու թափահարել է դանակը: Մորը սկսել են պաշտպանել երեխաները, այդ թվում՝ տուժած 5 տարեկան որդին: Նրան բժշկական օգնություն են ցուցաբերել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Տղամարդուն հանգստացնելու համար հյուրանոցի աշխատակցուհին նրան է տվել իր մոտի 15 հազար ռուբլին, ու տղամարդը հեռացել է:

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին:
Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայության տվյալով՝ տղամարդը Հայաստանի 34-ամյա քաղաքացի է, որը Ջուբգա ավանի սրճարաններից մեկում որպես երաժիշտ է աշխատել:

Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ տուժողը կորցրել էր բջջային հեռախոսը, իսկ երաժիշտը խոստացել էր այն գտնել: Շուտով հեռախոսը հայտնաբերվել էր, սակայն նոր ծանոթը գումար էր պահանջել իր կորցրած ժամանակի համար:
Ներկայում տղամարդը կալանավորված է:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 162-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հարձակում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս