ԴԱԻՇ-ի խալիֆը հրամայել է կնոջ գլխատել՝ որպես հարսանեկան նվեր
The Daily Mail-ը այսօր հայտնել է ԴԱԻՇ-ի խալիֆ Աբուբաքր ալ-Բաղդադիի՝ կնոջ գլխատելու որոշման մասին: Գլուխը պետք է մատուցվի որպես հարսանեկան նվեր:
Հոդվածում հեղինակը հղում է կատարում կանացի շարիաթի դատարանի նախկին աշխատակցուհուն, ով անցել է իսլամիստների հակառակորդների կողմը:
Կինը պատմել է, որ դատարանի կանանցից մեկի ամուսինը մարտում զոհվել է ու նա այդ ժամանակ նոր ամուսին է պահանջել ու որպես հարսանեկան նվեր՝ «անհավատի» գլուխ:
Սակայն խալիֆը մտածել է, որ կինը իրավունք չունի պահանջել կյանքից զրկել տղամարդու ու առաջարկել է որպես այլընտրանք սպանել շարիաթի դատարանի գործընկերոջը ու վերջինիս գլուխը որպես հարսանեկան նվեր մատուցել:
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ կանացի շարիաթի ոստիկանությունում՝ «խանսեում», ծառայում է նվագագույնը 5 անգլուհի: